74289 դիտում
12:24 27-05-2020
Արմավիրի բնակիչներն ասում էին. «Մարզպետն ու քաղաքապետը մինչև ե՞րբ են Երևանյան փողոցի մարդաբոյ փոսերի հաճույքից բավարարվելու, քանի՞ ավտոմեքենա պետք է կոտրենք, որ սայլը տեղի շարժվի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Արմավիր քաղաքի բնակիչներիվց, ովքեր մտահոգություն են հայտնում, որ քաղաքի Երևանյան փողոցում երթևեկությունը դարձել է մի իսկական պատուհաս։
Բնակիչներն ասում էին. «ԽՍՀՄ փլուզումից այս կողմ ոչ մի անգամ կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ չեն կատարվել մեզ մոտ, մենք՝ տարեց բնակիչներս, Սովետի ժամանակ ենք տեսել որակյալ ասֆալտ։ Ոչ մի անգամ մտքներովս չէր անցնի, որ որակյալ ասֆալտապատ ու ճանապարհային երթևեկության նշաններով հագեցված ճանապարհներ չունենալու համար կբարձրաձայնեինք։ Երևանյան փողոցը, որը Արմավիր քաղաքի կարևորագույն փողոցներից մեկն է, քանի որ այս ճանապարհով են նաև Արագածոտնի և Շիրակի մարզեր այցելում վարորդները, լրիվ ասես ռմբակոծված լինի։ Մարդաբոյ փոսերը վարորդների համար դարձել են փորձանք։ Երբ անձրև է գալիս, անձրևաջրերը լցվում են փոսերի մեջ, իսկ մութ ժամին վարորդները չեն նկատում, որ այդ ջրերը լցված են փոսի մեջ, ընկնում են փոսը և կոտրում ավտոմեքենաները։ Իսկ փոխհատուցման մասին մոռանում ենք, քանի որ բազմաթիվ անգամ վարորդները վթարից հետո ահազանգել են ԱՊՊԱ-ի իրենց գործակալին, վերջիններս պատասխանել են՝ հույսներդ կտրեք, թե ճանապարհի ավերածության պատճառով է վթար տեղի ունեցել, փոխհատուցումը մոռացեք։ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը սիրում է Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեսանյութեր ու լուսանկարներ հրապարակել, թե՝ տեսեք, տեսեք, Արմավիրում ավերված փոսերով ճանապարհները անցյալ են դառնում, որ կապիտալ վերանորոգան աշխատանքներ ենք իրականացնում։ Այդ նույն քաղաքապետն ու Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շատ դեպքերում նշված ճանապարհով են աշխատանքի մեկնում ու իրենց սեփական մաշկի վրա են զգում փոսերն ընկնելու «հաճույքը»։ Երևի թե կգա մի պահ, որ այլևս կհոգնեն այդ «հաճույքից» ու իրական աշխատանքներ կկատարեն Երևանյան փողոցը կապիտալ ասֆալտապատելու ուղղությամբ»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15538 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35786 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց