Հայտնի է Հայաստան-Բելառուս հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն մրցավարների պաշտոնական ցանկը, որոնք կսպասարկեն Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների միջև կայանալիք ընկերական հանդիպումը։
Մեր ընտրանու մասնակցությամբ խաղի գլխավոր մրցավար է նշանակվել մոլդովացի Դումիտրու Մունտյանը։ Եզրերում նրան կօգնեն Վլադ Լիֆչուն և Վադիմ Վիկոլը։ Որպես հանդիպման չորրորդ պաշտոնյա՝ հանդես կգա Հենրիկ Նալբանդյանը։
Հիշեցնենք, որ Հայաստան — Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 29-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 18:00-ին:
Նշենք նաև, որ մեր վաղվա մրցակիցը մարտի 26-ին կայացած խաղում արդեն հասցրել է հաղթել Կիպրոսի ընտրանուն. այդ հանդիպումը նորամուտային էր Բելառուսի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոյի համար։