211652_close_icon
views-count268 դիտում article-date 22:36 22-03-2026

Շախմատային բարեկամական հանդիպում․ Իրան - Հայաստան՝ 18:14

Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված հետաքրքիր բարեկամական հանդիպում, որտեղ մրցեցին Հայաստանի և Իրանի ուժեղագույն երիտասարդ շախմատիստները, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանի թիմը մրցաշարում ներկայացնում էին հետևյալ շախմատիստները.


ՄՎ Արթուր Դավթյան (վարկանիշ՝ 2509)

ՄՎ Վահե Սուքիասյան (վարկանիշ՝ 2448)

ՄՎ Արսեն Դավթյան (վարկանիշ՝ 2430)

ՄՎ Ռոբերտ Փիլիպոսյան (վարկանիշ՝ 2420)

Իրանի թիմը ներկայացնում էին հետևյալ շախմատիստները.

ՄԳ Սինա Մովահեդ (վարկանիշ՝ 2596)

ՄՎ Ռեզա Մահդավի (վարկանիշ՝ 2490)

ՄՎ Սեյեդ Քիան Փուրմոսավի (վարկանիշ՝ 2394)

ՖՎ Սեյեդ Քիան Ղորեյշի Ամիրի (վարկանիշ՝ 2302)

Լարված և հետաքրքիր պայքարում անցկացված հանդիպումն ավարտվեց Իրանի օգտին՝ 18:14 հաշվով։

Մրցաշարի շրջանակներում անցկացված 32 պարտիաներից միայն 10-ն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

 

Նմանատիպ նյութեր