Արտակարգ դեպք Զովունիում. Նովո մականվամբ ցուլը ողջ գյուղը դիվադադար է արել. ժամանել են փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: 
Ինչպես Զովունի գյուղից հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ գյուղի բնակիչ, 47-ամյա Համլետ Հաջոյանի Նովո մականվամբ ցուլը պարանը կտրել և կոտրել է տան դարպասներն ու դուրս եկել փողոց՝ վտանգ ներկայացնելով  ազգաբնակչության համար:
Այս պահին գյուղացիները  փրկարարների հետ փորձում են ճոպանների միջոցով  ցլին բռնել, որից հետո, հնարավոր է,  քնաբեր ներարկվի: 
Փրկարարարական աշխատանքները  տեղում ղեկավարում են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբի ղեկավար Արամ Մանասյանն ու հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի խմբի պետ էդգար Գալոյանը:
Գյուղացիները  մեծ դժվարությամբ՝ «կվալտի» օգնությամբ, կարողացան Նովոյին տապալել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


