211652_close_icon
views-count619 դիտում article-date 15:51 22-03-2026

Ստամբուլի կենտրոնում երկու բնակելի շենք է փլուզվել

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի կենտրոնական Ֆաթիհ թաղամասում երկու բնակելի շենք է փլուզվել, փրկարարներն աշխատում են դեպքի վայրում։ Այս մասին հայտնում է AHaber հեռուստաալիքը:

«Ֆաթիհ թաղամասում երկու բնակելի շենք է փլուզվել: Սկսվել է որոնողափրկարարական գործողություն, սակայն հստակ տվյալներ չկան, թե քանի մարդ է գտնվում փլատակներում», - ասված է հաղորդագրության մեջ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ շենքերը կարող էին փլուզվել գազի արտահոսքի կամ շինարարության ժամանակ օգտագործված անորակ նյութերի հետևանքով: Ստամբուլի իշխանություններն արդեն միջադեպի վերաբերյալ հայտարարություն են արել։

«Այսօր, ժամը 12:00-ի սահմաններում, Ֆաթիհ թաղամասի Այվանսարայ թաղամասի Էբե փողոցի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Ըստ նախնական տվյալների՝ այն առաջացել է բնական գազից: Պայթյունի հետևանքով փլուզվել են իրար կից կառուցված երկու շենք», - նշված է հայտարարության մեջ:

Վարչակազմից նշել են, որ դեպքի վայր են ուղարկվել AFAD-ի (Աղետների կառավարման վարչություն) բազմաթիվ խմբեր, հրշեջներ և բժշկական ծառայություններ, մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքները: Հինգ մարդ, որոնք ենթադրաբար գտնվել են փլատակներում, փրկվել են և տեղափոխվել հիվանդանոցներ:

 

Նմանատիպ նյութեր