Ստամբուլի կենտրոնում 5 հարկանի շենք է փլուզվել
Ստամբուլի կենտրոնում` Թաքսիմ թաղամասում, 5 հարկանի շենք է փլուզվել: Այս մասին հայտնում է Haberturk լրատվականը:
Աղբյուրի հաղորդմամաբ` շենքը գտնվում էր վթարային վիճակում և այդ պատճառով շենքում փլուզման պահին մարդիկ չեն եղել:
Ընդ որում հայտնի է, որ դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու համապատասխան ծառայություները:
Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը հայտարարել է, որ նախնական տվյալներով՝ փլուզման հետևանքով տուժածներ չկան, սակայն չի բացառվում, որ փլատակների տակ կարող են մարդիկ գտնվել։