211652_close_icon
views-count2251 դիտում article-date 22:22 21-03-2026

Մարզային բժշկական կենտրոնները միավորելու են. «Ուժեղ Հայաաստան» կուսակցության անդամ

Մարզային բժշկական կենտրոնները միավորելու են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ուժեղ Հայաաստան» կուսակցության անդամ Ալինա Սագրադյանը։

«Մարզային բժշկական կենտրոնները միավորելու են։ Մնալու է մարզում միայն մեկ Բժշկական կենտրոն՝ «Մարզային ԲԿ» անվան տակ, իսկ մյուսները փաստացի միայն ձևական կլինեն, առանց լիարժեք բժշկական ծառայությունների։

Չեք ասում, որ կենտրոնացնում եք վարչական ու ֆինանսական համակարգերը, հետագա զարգացումները և հագեցվածությունը, բժշկական միջամտություններն ու ախտորոշումը՝ մի կենտրոնում, ինչը դարձնում է բուժօգնությունը ավելի դժվար հասանելի բնակիչների համար»,- գրել է Սագրադյանը։

Նմանատիպ նյութեր