211652_close_icon
views-count3566 դիտում article-date 20:16 22-05-2020

Ձորակում արագիլների բները մարդիկ չեն քանդել, պատճառն անձրևն է․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ուսումնասիրություններ է կատարել 2020 թվականի մայիսի 19-ին «a1plus.am» լրատվական կայքի հրապարակած «Արագիլների բները քանդել են. բնակիչն ահազանգում է․ լուսանկարներ» վերնագրով հոդվածի վերաբերյալ։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները Ձորակ համայնքում կատարել են ուսումնասիրություն, խոսել տեղի բնակիչների և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակցի հետ, պարզել, որ վերոնշյալ բների քանդման պատճառը մարդկային գործոնի հետևանք չէ։ «Ականատեսների վկայությամբ՝ բները քանդվել են անձրևների հետևանքով, ինչի մասին վերջիններս տվել են գրավոր հայտարարություն։ Տեղում կատարվել են բացատրական աշխատանքներ՝ բների վնասման դեպքում պատասխաատվության ենթարկվելու մասին: ՀԷՑ-ի աշխատակիցը զգուշացվել է տեխնիկական խնդիրներ առաջացնող բների հաշվառելու մասին՝ անհրաժեշտությա դեպքում խնդիրները ուշ աշնանը վերացնելու համար»,- հայտնում են ԲԸՏՄ-ից: Դեպքի առթիվ ուսումնասիրությունները շարունակվում են, նախապատրաստվում են նյութեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր