211652_close_icon
views-count1324 դիտում article-date 18:47 20-03-2026

Երեկվա օրն ավարտեց սիբեխով, ու սկսվեց «ուժեղի և թույլի» մասին սիբեխային դատողություններով. Արման Աբովյան

Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը.

Երեկվա օրն ավարտեց սիբեխով, ու սկսվեց «ուժեղի և թույլի» մասին սիբեխային դատողություններով։

Կառապանը սկսեց, «Կալիգուլայի ձիերը» շարունակեցին: Համարենք ծրագրային բանավեճը սկսվել է։ Ըստ այդմ. Իմ կարծիքով.

1. Ուժեղ գործիչը նա է, ով կհասկանար ընթացքը և կընդուներ պատերազմը շուտ կանգնեցնելու առաջարկը՝ փրկելով հազարավոր կյանքեր, ու ազգային արժանապատվությունը։
2. Ուժեղ ղեկավարը մարդ բռնելու մոլուցքով չի ապրի ու քննիչով չի վախեցնի ուրիշներին։
3. Ուժեղ ղեկավարը կոչ չի անի տնից կասկա, բուշլատ վերցրեք ու գնացեք զոհվեք։
4. Ուժեղ ղեկավարը իր իշխանության օրոք անծայրածիր Եռաբլուր ստեղծելուց հետո, մի ամբողջ սերունդ զոհելուց հետո ինքնամոռաց քեֆերի չի տրվի։
5. Ուժեղ ղեկավարը կեղծ պատարագներ չի խրախուսի։
6. Ուժեղ ղեկավարը կկարևորի իր խոսքի արժեքը ու հանրությանը չի ներկայանա փողոցային բառապաշարով:

վստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու:

Վստահաբար էլի են լինելու պատասխանի առիթներ։ Այնպես, որ մնացածը հետո։

 

Նմանատիպ նյութեր