ՔՊ-ի համար սարսափելին ոչ թե պատերազմն է, այլ իրենց իշխանազրկումը․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է.
«Նիկոլ Փաշինյանն, առանց անուններ տալու ու առանց կոնկրետ փաստեր բերելու, մեղադրում է որոշ ընդդիմադիրների՝ քաղաքականությունից բան չհասկանալու և իրենց հայտարարություններով (ընտրություններում հաղթելու դեպքում)՝ աշնանը «պատերազմ հրահրելու մեջ»:
Նա գուցե այդ կերպ ցանկանում է անկեղծորեն խոստովանել, որ ինքն էլ այդ «անիծյալ քաղաքականությունից» բան չի հասկացել : Դրա համար էր անում հայտարարություններ ու քայլեր, որոնք ակամայից Արցախին ու Հայաստանին «մտցրին» տարբեր պատերազմների ու աղետալի կորուստների մեջ:
Մի փոքր զբաղվենք ընտրական գործընթացների «ռևիզիոնիզմով»:
2018 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ քաղաքացիների մեծ մասն ընտրեց ՔՊ-ին: Կարճ ժամանակ հետո եղավ աղետալի 44-օրյա պատերազմը, և մենք կորցրեցինք հազարավոր երիտասարդ կյանքեր ու մոտ 7800 ք/կմ տարածք:
2021թ. հունիսի 20-ին ՀՀ քաղաքացիների իբրև թե մեծ մասը նորից գնաց ու իբրև թե ընտրեց ՔՊ-ին: Որոշ ժամանակ հետո եղան մի քանի կարճատև պատերազմական գործողություններ, որտեղ մենք կորցեցինք հարյուրավոր կյանքեր, ամբողջ Արցախը և Հայաստանի 220ք/կմ տարածքը:
Այս իրողություններից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին ասում է մոտավորապես հետևյալը, որ եթե ՔՊ-ին չընտրեք՝ մինչև սեպտեմբեր պատերազմ կլինի:
Իսկ գուցե ճշմարտությունը հակառակու՞մ է. եթե երրորդ անգամ ՀՀ քաղաքացին ընտրի ՔՊ-ին, գուցե մեծ է հավանականությունը, որ որոշ ժամանակ հետո ազգովի հայտնվենք հաջորդ սպառնալիքի առջև:
Իսկ գուցե ընդդիմության հավաքական հաղթանակի և համազգային համախմբման դեպքում կա հավանականություն, որ հաստատվի իրական խաղաղություն, և Հայաստանը դադարի գործիք լինել այլոց մեծապետական քաղաքականության համար:
ՔՊ-ից հնչող հայտարարություններից երևում է, որ իրենց համար սարսափելին ոչ թե առկա անկայուն խաղաղության խաթարումը կամ հնարավոր պատերազմն է, այլ իրենց իշխանազրկումը:
Հ.Գ. - Ավելի լավ չէ՞, որ ՔՊ -ն վարչական և ընտրական օրենսգրքերում նոր հոդվածներ ավելացնի առ այն որ եթե ՀՀ քաղաքացին քվեարկում է ոչ ՔՊ օգտին՝ նա համարվում է «խաղաղության դեմ գործող անձ» և տուգանվում է նվազագույն աշխատավարձի՝ օրինակ հազարապատիկի չափով: Երկրորդ անգամ (հաջորդ խորհրդարանական ընտրություններում) նույն արարքը կրկնելու դեպքում քաղաքացին զրկվում է ընտրական իրավունքից: Երրորդ անգամ, երբ որ ՔՊ-ի ղեկավարած ինքնիշխան Հայաստանից բան չմնա, արդարացվում է»։