211652_close_icon
views-count1219 դիտում article-date 19:15 19-03-2026

Նարեկ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տալիս հավասարակշռությունը չկորցնել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը արձագանքել է Փաշինյանի այսօրվա հայտարարությանն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վերաբերյալ.

«Այսօր Հայաստանի վարչապետը փողոցային բառապաշարով հարցնում էր, թե որն է մեր ուժը։ Մեր ուժը մեր ծրագրերն են ու այդ ծրագրերն իրականացնելու կամքը։ Մեր ուժը բանակի վերափոխումն է, հակաօդային պաշտպանության վերաստեղծումը։

Դա է մեր ուժն ու կամքը, ու մենք ամեն ինչ անելու ենք, որ հասնենք դրան»,- ասել է նա։

Նա Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տալիս լինել հավասարակշիռ, մարդկանց հետ հարգալից վերաբերվել, «արա»-ով չխոսել։

Մանրամասները՝ տեսանյութում

Նմանատիպ նյութեր