211652_close_icon
views-count36910 դիտում article-date 13:23 18-01-2014

«Գոլդ» համարանիշներով «Audi Q7»-ի վարորդը «գոլդ» խախտումների համար տուգանվեց Երևանի ՃՈ աշխատակցի կողմից

Երեկ՝ հունվարի 17-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի բնակիչ, 34-ամյա Գարսևան Հարությունյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հունվարի 14-ին Աբովյան փողոցում, առանց ամրագոտու վարում էր Audi Q7 մակնիշի 111 DD 11 համարանիշի ավտոմեքենան, իսկ ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էր տեխզննման կտրոնը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է «Շիրակ» հյուրանոցային համալիրի տնօրենին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գ. Շամշյանը, հունվարի 14-ին նա լուսանկարների շարք էր արել, թե ինչպես նշված ավտոմեքենայի վարորդը [url=https://shamshyan.com/hy/article/140115195349/]Աբովյան փողոցում երթևեկում առանց ամրագոտու[/url]՝ դիմապակուն էլ փակցված չունենալով տեխզննման կտրոնը, մինչդեռ նշված վայրից քիչ հեռու ճանապարհային ոստիկանը վարչական պատասխանատվության ենթարկեց 03-ի վարորդին` տեխզննման կտրոնը դիմապակուն չփակցնելու համար: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր