ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում․ ժամանակացույց
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մարտի 20-ին ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է նախարարությունը։
Ծառայությունները կմատուցվեն հետևյալ ժամանակացույցով․
ժամը՝ 10։00-16:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
ժամը՝ 11:00-16:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Մարտի 20-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Վայոց ձորի մարզի Վայք և Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում՝ մարտի 13-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։