211652_close_icon
views-count682 դիտում article-date 23:00 17-03-2026

Մեր Սուրբ Եկեղեցու Տիրավանդ կյանքը մտնելու է իր անշեղ ընթացքի մեջ․ Արագածոտնի թեմ

Արագածոտնի թեմը հայտարարություն է արել․

«Այսօր, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացնել և որպես խափանման միջոց կիրառել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը:

Սրբազան Հորն արգելվեց հաղորդակցվել վարույթի մասնակիցների և Արագածոտնի թեմի հոգևորականների հետ, ինչպես նաև այցելել թեմի նստավայր ու եկեղեցիներ։

Մենք վստահ ենք, որ արդարությունը վերականգնվելու է լիարժեքորեն, և մեր Սուրբ Եկեղեցու Տիրավանդ կյանքը մտնելու է իր անշեղ ընթացքի մեջ։

«Տերը հեռու է անիրավներից, բայց լսում է արդարների աղոթքը»։ (Առակներ 15:29)»։

Նմանատիպ նյութեր