211652_close_icon
views-count3049 դիտում article-date 19:50 17-03-2026

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում

Երևան քաղաքում՝

Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-21-ին, 22-ի երեկոյան սպասվում է անձրև։ Այս մասին տեղեկանում ենք armmonitoring.am կայքից։

Հանրապետության տարածքում`

Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ`շրջանների մեծ մասում, 21-ին, 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ 

Նմանատիպ նյութեր