Ձեզ եմ ներկայացնում իմ կյանքի 12 տարիների մասին պատմող վավերագրական ֆիլմի անոնսը. Շահեն Հարությունյան
«Շանթ դաշինքի» ղեկավար Շահեն Հարությունյանը գրում է.
«Ձեզ եմ ներկայացնում իմ կյանքի 12 տարիների մասին պատմող վավերագրական ֆիլմի անոնսը։ Ֆիլմը նկարահանվել է հոլանդական BIND և իտալական EiE Film կինոընկերությունների կողմից և կոչվում է «Հաղթող սերունդ»։ Ֆիլմի ռեժիսորը իտալացի կինոռեժիսոր Marco De Stefanis-ն է։
Ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի կունենա սույն թվականի մարտի 22-ին Նիդեռլանդներում, որին մասնակցելու եմ անձամբ։ Սա պատմություն է Հարությունյան ընտանիքի շուրջ 80-ամյա պայքարի մասին։ Ֆիլմում կտեսնեք իմ ճանապարհը՝ դպրոցական նստարանից մինչև պատմական գիտությունների թեկնածու, պայքարող ցուցարարից մինչև կուսակցության հիմնադիր և նախագահ, և մի մարդու, որը հետևողականորեն գնում է իր ծրագրերի, նպատակների և երազանքների իրականացման ճանապարհով, որոնք բացառապես կապված են Հայաստանի հետ։
Ֆիլմը առաջիկայում ցուցադրվելու է նաև Հայաստանում։ Ֆիլմի մասին հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել նաև IMDb-ում և այլ հարթակներում։
Ստորև ներկայացնում եմ ֆիլմի պաշտոնական համառոտագիրը BIND ընկերության կողմից․
«Հաղթող սերունդը» վավերագրական ֆիլմ է, որը նկարահանվել է 12 տարվա ընթացքում՝ հետևելով Շահեն Հարությունյանի ճանապարհին՝ 14-ամյա ակտիվիստից մինչև ձևավորվող քաղաքական առաջնորդ։ Կրելով իր հոր և պապի ժառանգությունը Հայաստանի անկախության երկարատև պայքարում՝ նա նրանց դիմադրության ավանդույթը վերածում է նոր՝ ժողովրդավարական տեսլականի։ Այն ժամանակ, երբ Հայաստանը անցնում է քաղաքական անկայունության և Ռուսաստանի ուժեղ ազդեցության պայմաններով, Շահենը փորձում է գտնել իր սեփական ճանապարհը՝ վերաիմաստավորելով, թե ինչպիսին կարող է լինել նոր սերնդի ազատության պայքարը։
Դեռ շատ են հնարավորությունները լինելու խոսելու այս մասին և շնորհակալություն հայտնելու բոլորին, որոնք այս տարիների ընթացքում ինձ հետ անցան դժվար ճանապարհով և մնացին մինչև վերջ, և բոլոր նրանց, որոնք ստեղծեցին այս ֆիլմը»: