211652_close_icon
views-count1018 դիտում article-date 09:45 11-12-2024

Արցախի պատերազմի մասին պատմող «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերագրական ֆիլմերի փառատոնում

Արցախյան 44-օրյա պատերազմի մասին պատմող Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը հաղթող է ճանաչվել Հռոմի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է ֆիլմի ռեժիսոր Շողակաթ Վարդանյանը։

«Սա մեծ պատիվ և մեծ պատասխանատվություն է»,-գրել է Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ 44–օրյա պատերազմի մասին պատմող «1489» ֆիլմը Հայկական ազգային կինոակադեմիան» չներկայացրեց «Օսկարի»` չնայած, որ ֆիլմը 2023 թ. արժանացել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի (IDFA) գլխավոր մրցանակին, նաև դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA-ում արժանացել էր«լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին։

Ֆիլմը ներկայացնում է Վարդանյանների ընտանեկան մթնոլորտը, նրանց հույզերը, ապրումները, տառապանքը, սպասումները 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին, երբ նրանք կորցնում են կապը ռազմաճակատում գտնվող սիրելի որդու, սիրելի եղբոր՝ 21-ամյա Սողոմոն Վարդանյանի հետ։

Նմանատիպ նյութեր