211652_close_icon
views-count298 դիտում article-date 21:20 15-03-2026

ԱՄՆ էներգետիկայի նախարարը հայտարարել է մինչև ամառ երկրում բենզինի գների նվազման «շատ մեծ հավանականության» մասին

 ԱՄՆ Էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը կիրակի NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «շատ մեծ հավանականություն» կա, որ մինչև ամառ բենզինի գները կարող են նվազել մեկ գալոնի դիմաց 3 դոլարից ցածր՝ կանխատեսելով, որ «ևս մի քանի շաբաթից ԱՄՆ-ն կվերացնի էներգակիրների համաշխարհային մատակարարումների համար Իրանի կողմից սպառնալիքի պահպանման ռիսկը»։

«Ամերիկացիները դա զգում են հենց հիմա: Ամերիկացիները դա կզգան ևս մի քանի շաբաթ»,- ասել է ամերիկացի նախարարը:

Ռայթը հավելել է, որ հենց պատերազմն ավարտվի, «մենք կմտնենք մի աշխարհ, որն ավելի հարուստ է էներգառեսուրսներով, ավելի մատչելի է և պակաս ռիսկային ամերիկացի զինվորների ու Մերձավոր Արևելքում առևտրի համար»։

Նավթի գները ողջ աշխարհում այս շաբաթ շարունակում են սրընթաց աճել Իրանի իշխանությունների կողմից Հորմուզի նեղուցը փակելու պատճառով:

Կիրակի պատասխանելով հարցին, թե արդյոք Հորմուզի նեղուցն այժմ անվտանգ է նավերի համար, էներգետիկայի նախարարը պատասխանել է. «Ո՛չ, դա այդպես չէ»։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ նեղուցի վերաբացման համար անվտանգության ապահովումը «այս հակամարտության ավարտի նպատակներից մեկն է»։

Այն ուղղակի հարցին, թե արդյոք բենզինի գինը կիջնի 3 դոլարից ցածր մինչև ամառային զբոսաշրջային սեզոնի սկիզբը, էներգետիկայի նախարարը պատասխանել է. «Շատ մեծ հավանականություն կա, որ հենց այդպես էլ կլինի: Պատերազմում երաշխիքներ չկան: Ժամկետները դեռևս լիովին հստակ չեն, բայց կարծում եմ, որ դա, անկասկած, վարչակազմի նպատակն է»։

Նմանատիպ նյութեր