Կիմ Չեն Ինը հայտարարել է երկու Կորեաների՝ ուժի ճանապարհով միանալու հավանականության մասին
Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը կոչ է արել իր երկրին պատրաստ լինել ուժի միջոցով Հարավային Կորեայի հետ միավորվելուն, եթե Փհենյանի դեմ ագրեսիա դրսևորիհարևան պետությունը, հաղորդում է Ria Novosti-ն:
Կիմ Չեն Ինը ելույթ է ունեցել երկրի Աշխատավորական կուսակցության 7-րդ համագումարում, որի ամբողջական տեքստը հրապարակվել է «Նոսոն Սինմուն» թերթում:
Հատված՝ նրա ելույթից. «Ազգաին բանակին անհրաժեշտ է ամենաբարձր մակարդակով պատրաստ լինել ամերիկյան իմպերիալիզմի սադրանքներին և հարավկորեական ռազմատենչությանը՝ ընդդեմ մեր հանրապետության, և եթե թշնամիները պատերազմ հրահրեն, ապա պետք է անխնա կոտորել ագրեսորներին և ավարտել հայրենիքի մասվորման պատմական գործը»: