211652_close_icon
views-count1225 դիտում article-date 18:34 14-03-2026

Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի

Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Այդ թվում էին Կատարից Սաուդյան Արաբիայով տեղափոխված ՀՀ 10 քաղաքացիները, ովքեր Կատարում էին մնացել իրենց թռիչքների չեղարկման հետևանքով:

Օմանում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը Կատարից ժամանած՝ չվերթի ուղևոր հանդիսացող 10 ՀՀ քաղաքացիներին դիմավորել է սահմանակետում։ Ապահովված է եղել նրանց անվճար տեղափոխումը մինչև Մասկատի օդանավակայան, որտեղ դեսպանության կողմից ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն:

Նմանատիպ նյութեր