211652_close_icon
views-count1675 դիտում article-date 13:12 14-03-2026

Հայաստանում քաղաքական հետապնդումը վերաճել է ընտրական գործընթացին ուղիղ միջամտություն. Սամվել Կարապետյանի պաշտպան

Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսով երկարաձգել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը։ Դատարանի որոշման հրապարակումից հետո հենց դատարանի բակում լրագրողներին Ս. Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ասաց, որ դատական ակտը բողոքարկելու են վերաքննիչ դատարան։

Նա նշեց, որ այս դատական ակտով ունեն իրավիճակ, երբ սահմանափակված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահի՝ Սամվել Կարապետյանի կողմից ընտրական գործընթացի ամենապատասխանատու փուլին, հատկապես նախընտրական ցուցակների ձևավորմանը, մասնակցելուց, ինչը հակաժողովրդական է։

«Սա քաղաքական գործընթացի, հավասարության, արդարության, մրցակցության պայմանների ապահովման տեսանկյունից լրջագույն խնդիր է, եթե չասեմ ընդհանրապես խաթարման ռիսկ, որովհետև պատկերացրեք՝ մենք ունենք մի իրավիճակ, որ այլ քաղաքական ուժի պայմանական ներկայացուցիչը քարոզարշավ է իրականացնում, ընդհուպ մինչև Սամվել Կարապետյանի վերաբերյալ խոսակցություն է ունենում, իր կողմից նախընտրական ցուցակի ձևավորմանն ակտիվ մասնակցում է, բայց մյուս կողմից ունենք «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահին, ով 9 ամիս առանց նվազագույն իրավական հիմքի գտնվում է կալանքի պայմաններում։ Ես հատուկ ընդգծեմ, որ լինի դա կալանքը, թե տնային կալանքը, դրանք երկուսն էլ կալանք են»,-ասաց փաստաբանը։

Ա. Վարդևանյանը նաև նշեց, որ  դատական նիստի ընթացքում հարցադրում է արել՝ արդյո՞ք Սամվել Կարապետյանը կարող է ուղիղ եթեր մտնել ֆեյսբուքյան սոցիալական ցանցով, թե՞ ոչ, քննիչի կողմից դրական պատասխան չի ստացել։

Վարդևանյանը նշեց, որ Սամվել Կարապետյանը 9 ամիս է չի կարողանում իր եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի հետ հաղորդակցվել, ով նաև գլխավորելու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը, դատարանի որոշմամբ այդ սահմանափակումը պահպանվել է։  

 

Նմանատիպ նյութեր