211652_close_icon
views-count562 դիտում article-date 11:34 13-03-2026

Իսրայելական անօդաչnւն hարվածել է Բեյրութի հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասի բնակելի շենքին

Իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարձակվել է Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում գտնվող բնակելի շենքի վրա, որտեղ բնակվում է հայկական սփյուռքը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Իսրայելական անօդաչուի հրթիռը դիպել է Բուրջ Համուդի բնակելի շենքերից մեկի չորրորդ հարկի բնակարանին»,- պատմել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի համաձայն՝ հարվածի հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել, զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են: 
 

Նմանատիպ նյութեր