211652_close_icon
views-count436 դիտում article-date 09:30 11-03-2026

Արման Ծառուկյանն ու Մուհամադ Մոկաևը հայացքների մենամարտ են անցկացրել

UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը և ծագումով դաղստանցի՝ Մեծ Բրիտանիան ներկայացնող Մուհամադ Մոկաևը հայացքների մենամարտ են անցկացրել գրեփլինգի կանոններով կայանալիք գոտեմարտից առաջ, գրում է Armsport-ը։

Ծառուկյանն ու Մոկաևն ուժերը կչափեն Բրազիլիայում անցկացվող Hype մրցաշարի շրջանակում։ Գոտեմարտը կկայանա այսօր՝ չորեքշաբթի, մարտի 11-ին։

Մարզիկների միջև դեմառդեմ հանդիպումը անցել է ջերմ և բարեկամական մթնոլորտում։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը խառը մենամարտերում (MMA) անցկացրել է 26 մենամարտ՝ տոնելով 23 հաղթանակ։ Մուհամադ Մոկաևն իր ակտիվում ունի 16 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Նմանատիպ նյութեր