211652_close_icon
views-count1936 դիտում article-date 20:05 09-03-2026

Արարատի մարզում պարեկները Մարտի 8-ի առթիվ ծաղիկներով շնորհավորեցին կին վարորդներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հաճելի անակնկալ էին պատրաստել կին վարորդների համար։

Գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ պարեկները կանգնեցնում էին կին վարորդներին ոչ թե խախտման համար, այլ նրանց շնորհավորելու և ծաղիկներ նվիրելու նպատակով։

Կին վարորդները պարեկներից ստանում էին ծաղիկներ, ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ՝ անվտանգ ու բարի ճանապարհի համար։

Շնորհավորական նախաձեռնությանը մասնակցում էին նույն վաշտի պարեկներ Թելման Յոլչյանը, Գագիկ Առաքելյանը, Զալիբեկ Սահակյանը և Մարտին Ամիրյանը։

Պարեկների այս նախաձեռնությունը բազմաթիվ ժպիտներ պարգևեց կին վարորդներին և դարձավ գեղեցիկ ու հիշվող պահ՝ Մարտի 8-ի տոնական օրվա ընթացքում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր