211652_close_icon
views-count2347 դիտում article-date 16:02 09-03-2026

Միքայել Սրբազանը դատի է տվել Ստեփան Ասատրյանին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատական հայց է ներկայացրել նախկին քահանա Ստեփան Ասատրյանի դեմ։ Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից։

Ըստ հայցի՝ Միքայել Սրբազանը պահանջում է հերքել արատավորող տեղեկությունները, ինչպես նաև պահանջ է ներկայացրել գումար բռնագանձելու մասին։

Գործը մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի Քաղաքացիական դատարանի դատավոր Էմին Աբգարյանին։

Տեղեկացանաք նաև, որ դատարանը հայցադիմումը կից փաստաթղթերով ետ է վերադարձրել, որպեսզի հայցադիմումի մեջ թույլ տրված խախտումները եռօրյա ժամկետում վերացվեն։

Նմանատիպ նյութեր