Փրկարար ծառայությունում կանայք կարևոր դեր ունեն համակարգի զարգացման և հանրության անվտանգության ապահովման գործում. Արամ Ղազարյան
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ․
«Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ։
Փրկարար ծառայությունում կանայք կարևոր դեր ունեն համակարգի զարգացման և հանրության անվտանգության ապահովման գործում։ Ձեր ամենօրյա աշխատանքը, նվիրումն ու մասնագիտական բարձր պատրաստվածությունը նպաստում են մարդկանց կյանքի պաշտպանությանն ու անվտանգության ամրապնդմանը։
Կանանց ներկայությունը համակարգում նպաստում է ոչ միայն ծառայության մասնագիտական ներուժի զարգացմանը, այլև բարձրացնում է Փրկարար ծառայության նկատմամբ հասարակության վստահությունը։
Վստահ եմ, որ ձեր փորձը, գիտելիքներն ու նվիրված աշխատանքը հետագայում ևս շարունակելու են նպաստել Փրկարար ծառայության արդյունավետ գործունեությանը և նոր հաջողություններին։
Կրկին շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ ու անվտանգ ծառայություն, քաջառողջություն և անսպառ եռանդ»։