211652_close_icon
views-count5539 դիտում article-date 21:17 01-03-2026

Փրկարար ծառայությունը լինելով մարդասիրական առաքելություն իրականացնող կառույց՝ առանձնահատուկ պատասխանատվություն է կրում բնակչության պաշտպանության ապահովման գործում. Արամ Ղազարյան

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա առթիվ.

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ քաղաքացիներ,
Մարտի 1-ը նշվում է որպես Քաղաքացիական պաշտպանության միջազգային օր։ Օրվա խորհրդով ընդգծվում է քաղաքացիական պաշտպանության համակարգերի կարևորությունը մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության գործում։
Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպությունը 2026 թվականին հայտարարել է «Էկոլոգիական ռիսկերի կառավարում՝ կայուն և դիմացկուն ապագայի համար» կարգախոսը։

Փրկարար ծառայությունը լինելով մարդասիրական առաքելություն իրականացնող կառույց՝ առանձնահատուկ պատասխանատվություն է կրում բնակչության պաշտպանության ապահովման գործում:
Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրը հիշեցնում է նաև մեր հասարակության պատրաստվածության բարձրացման, համերաշխության և փոխօգնության ամրապնդման կարևորության մասին։

Վստահ եմ, որ շարունակելու ենք աշխատել բարձր պատասխանատվությամբ՝ ապահովելով մեր բնակչության անվտանգությունն ու ճգնաժամային իրավիճակներին դիմակայունությունը»։ 

Նմանատիպ նյութեր