211652_close_icon
views-count940 դիտում article-date 10:57 08-03-2026

Իմաստ չունի, որ մենք հարվածենք Ադրբեջանին. Իսրայելն այստեղ դավադրություն է հյուսում. Ալի Լարիջանի

Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին անդրադարձել է վերջին օրերին Ադրբեջանի հետ ստեղծված լարված իրավիճակին.

«Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ է հարվածել։ Իմաստ չունի, որ մենք այնտեղ [հարվածենք]։ Նրանց էլ ենք ասել, որ դա մենք չենք արել։ Կարծում եմ՝ Իսրայելն այստեղ դավադրություն է հյուսում, ցանկանում է որոշ երկրների և մեր միջև բախում առաջացնել։ Ադրբեջանի հետ ինչ գործ ունենք։ Իհարկե, եթե հենց այդ երկրներից մեր դեմ դավադրություն լինի կամ թռիչք լինի, մենք կհակազդենք»։

Տարածաշրջանի երկրների առնչությամբ նա ընդգծել է. «Եթե այս պատերազմում որևէ ռազմաբազա տրամադրվի ԱՄՆ-ին և այնտեղից Իրանի դեմ գործողություններ իրականացվեն, Իսլամական Հանրապետությունն իրավունք ունի պատասխանել, և դա օրինական ու անսակարկելի իրավունք է։ Տարածաշրջանի երկրները պետք է իմանան, որ չեն կարող միաժամանակ և՛ Իրանին համերաշխություն հայտնել, և՛ թույլ տալ, որ բազաներն Իրանի դեմ օգտագործվեն»։

 

Նմանատիպ նյութեր