Մենք դեռևս որևէ ապացույց չունենք, որ Ադրբեջանն օգնություն է ցուցաբերել Իսրայելին Իրանում 12-օրյա պատերшզմի ժամանակ. Ալի Լարիջանի
Ադրբեջանը չի օգնել Իսրայելին Իրանի դեմ, ասել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին:
«Մենք պետք է խոսենք ապացույցներով: Ոմանք ինչ-որ բաներ են ասում, բայց նրանք պետք է մեզ տրամադրեն ճշգրիտ հղումներ: Մենք դեռևս որևէ հղում չունենք. Ադրբեջանի կառավարությունն ինքն է հստակ ասում, որ նման բան տեղի չի ունեցել, և մենք դեռևս որևէ ապացույց չունենք սեղանին դնելու համար: Բացի այդ, հիշեք, որ Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, մեր հարևանը, և այն շատ մոտ է մեզ մշակութային կապերի առումով և մեր բարեկամն է»,- նշել է նա:
«Մինչ օրս մենք որևէ ապացույց չենք ունեցել այն մասին, որ Ադրբեջանը օգնություն է ցուցաբերել Իսրայելին Իրանում 12-օրյա պատերազմի ժամանակ»,-ընդգծել է նա: