211652_close_icon
views-count13702 դիտում article-date 09:40 07-03-2026

Ժամանակը քիչ է․ 20-ամյա Միլենան պայքարում է կյանքի համար․ յուրաքանչյուր աջակցություն կարող է փրկել նրա կյանքը

Ապրիր ինձ հետ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

Դիմում եմ բոլոր բլոգերներին, հայտնի մարդկանց, հասարակական գործիչներին, ինչպես նաև Աքորի գյուղի բոլոր բնակիչներին:

Եթե Միլենայի ժամանակը սահմանափակ չլիներ,հավատացե´ք , այսքան հաճախ հրապարակումներ չէի անի...  

Բայց հիմա ամեն րոպեն թանկ է, յուրաքանչյուր 1000 դրամը կարող է որոշիչ լինել 
Ներկա պահին հավաքվել է` 2.670.000 ՀՀ դրամ:

Աքորիում նախնական տվյալներով բնակվում է  մոտավորապես 2000 մարդ եթե յուրաքանչյուրը 1000 դրամ էլ փոխանցի մեծ արդյունք կունենանք:

Նյութը հրապարակել է մայրիկի գրավոր համաձայնությամբ 

20 տարեկան Միլենան ունի բոլորիս օգնության կարիքը:

Այս հրաշք աղջիկը բնակվում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Աքորի գյուղում:

Նա ունի երկկողմանի երիկամային անբավարարություն և այս պահին գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ։

Բժշկի ցուցումով անհրաժեշտ է, որ մոտակա ժամանակահատվածում դիալիզի բուժումը կազմակերպվի Վանաձոր քաղաքում՝ առավելագույնը 1,5–2 ամիս շարունակական բուժմամբ։ Այդ փուլից անմիջապես հետո անհրաժեշտ է կատարել երիկամի փոխպատվաստում, որը կյանքի փրկության միակ հնարավորությունն է։

Բուժման, դիալիզի, տեղափոխությունների և հետագա վիրահատության հետ կապված ծախսերը չափազանց մեծ են և գերազանցում են ընտանիքի ֆինանսական հնարավորությունները։

Խնդրում եմ, հնարավորության սահմաններում ձեր բարեգութ աջակցությունը։ Ձեր յուրաքանչյուր աջակցություն ընտանիքի  համար անգնահատելի է։

Նախնական բուժման համար անհրաժեշտ է 10.000.000 դրամ

Միլենային օգնելու համար ստորև տեղադրում եմ քարտի համար և ի դրամ

 4355053927110512(Acba bank)Ruzanna aghajanyan
703106978 Իդրամ
 2204300102334806 (VTB)
Հեռ.` 077639587 Արմինե (մայրը)
Բժշկական բոլոր փաստաթղթերը կարող եք գտնել մեկնաբանության բաժնում

Նմանատիպ նյութեր