211652_close_icon
views-count487 դիտում article-date 17:04 06-03-2026

Գևորգ Պապոյանը ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ փոխշահավետ գործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ծավալների, ինչպես նաև Ղազախստանից դեպի Հայաստան ներդրումային հոսքերի ավելացմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև տրանսպորտային կապակցվածությանն ու կայուն մատակարարումների ապահովմանը, զբոսաշրջության զարգացմանը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։

Նմանատիպ նյութեր