211652_close_icon
views-count736 դիտում article-date 18:39 05-03-2026

Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ կարեկցելու բարեկամ պետությանն ու ժողովրդին։

Սփոփանքի խոսքերը Գագիկ Ծառուկյանը նախ փոխանցել է դեսպանին կարճատև զրույցի ընթացքում:

«Անչափ շնորհակալ եմ ձեր ցավակցական խոսքի համար։ Միշտ միմյանց կողքին կլինենք, մենք ուժեղ ենք և ամուր կանգնած: Ուժեղ ենք միասին»,-ասել է դեսպանը։

Դեսպանատանը բացված սգո մատյանում Գագիկ Ծառուկյանը գրել է, որ դժվարին այս պահին իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին ու հարազատներին։ Նա վստահություն է հայտնել, որ Իրանի ժողովուրդը կհաղթահարի այս բարդ փուլը և կշարունակի իր զարգացման ճանապարհը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր