211652_close_icon
views-count235 դիտում article-date 12:45 06-05-2026

Ծանր ու դժվար օրերին եզդի ժողովուրդը միշտ եղել է մեր կողքին՝ կիսելով մեր ցավն ու դժվարությունները․ Գագիկ Ծառուկյան

Արագածոտնի մարզի Հնաբերդ, Ռյա Թազա և Արագած գյուղական համայնքներում մեր ժողովրդի հետ հանդիպումները լի էին ջերմությամբ ու անկեղծ զրույցներով։ Այս մասին հայտարարել է Գագիկ Ծառուկյանը՝ մանրամասներ հայտնելով մարզային այցելություններից։

«Չեմ դադարում ասել, որ գյուղացին մեր երկրի ուժն է․ մարդիկ մեծ նվիրումով աշխատում են և արժանի են, որ իրենց աշխատանքը գնահատվի, իսկ ընտանիքները՝ ապրեն կայուն ու արժանապատիվ պայմաններում։

Ռյա Թազա համայնքում հատկապես կարևորեցինք հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու եղբայրական ամուր կապը։ Ծանր ու դժվար օրերին եզդի ժողովուրդը միշտ եղել է մեր կողքին՝ կիսելով մեր ցավն ու դժվարությունները, իսկ այդ փոխադարձ վստահությունն այսօր էլ շարունակում է մնալ մեր միասնականության կարևոր հիմքերից մեկը։

Օրվա ավարտին Արագած համայնքում ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մարդիկ ամենից շատ ուզում են խաղաղ, համերաշխ և վստահ ապագա։ Հենց այդ ճանապարհով էլ պետք է միասին առաջ շարժվենք»,- գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութը։

Նմանատիպ նյութեր