211652_close_icon
views-count17485 դիտում article-date 13:53 12-12-2015

22-ամյա Մարիամը «Գենացվալե» պանդոկում ինքն իրեն խայտառակել է. սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել տղա մենեջերի եւ նրա ծնողների հասցեին ու ոչ միայն

22-ամյա Մարիամ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հասարակական վայր հանդիսացող Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի 35 հասցեում գտնվող <Գենացվալե> պանդոկի 1-ին հարկում, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, չնչին պատճառով ընդգծելով սեփական անձի առավելությունը և գերակայությունը՝ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նույն պանդոկի մենեջեր Արշավիր Հարությունյանի, վերջինիս ծնողների հասցեին, թքել Ա. Հարությունյանի դեմքին՝ դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, այդպիսով 5-10 րոպե կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր