Քեզ բացակա չենք դնի, լեգենդ դարձած հերոս․ Բաղանիսում բացվեց մայոր Արթուր Ալավերդյանի անվան մարզասրահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ փետրվարի 27-ին, Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում տեղի ունեցավ կարևոր և խորհրդանշական իրադարձություն․ բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված մայոր Արթուր Ալավերդյանի և հայ քաջորդիների հիշատակին նվիրված մարզասրահը։
Մարզասրահը կառուցվել է հերոսի հոր՝ Արարատ Ալավերդյանի անձնական միջոցներով՝ ի հիշատակ որդու և հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր զինվորների։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, փոխհամայնքապետ Սամվել Բուդաղյանը, Բաղանիսի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանը, հերոս հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր և բնակիչներ։
Արարատ Ալավերդյանը իր խոսքում ներկայացրեց որդու անցած մարտական ուղին՝ ընդգծելով, որ սահմանապահ բնակավայրում նման մարզասրահների գոյությունը ոչ միայն առողջ ապրելակերպի խթան է, այլև հայրենասիրական դաստիարակության կարևոր օղակ։ Նա հույս հայտնեց, որ այս փոքրիկ, բայց նպատակային սրահում կթրծվեն աշխարհի նոր չեմպիոններ։
Ելույթներով հանդես եկան նաև Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, հերոսի հայր Արտակ Հովհաննիսյանը, Արճիսի միջնակարգ դպրոցի զինղեկ Մերուժան Դավթյանը և Բաղանիսի դպրոցի ուսուցչուհի Ալվարդ Վարդանյանը։
Կյանքը և մարտական ուղին
Արթուր Արարատի Ալավերդյանը ծնվել է 1992 թվականին Տավուշի մարզի Բաղանիս գյուղում։ Ավարտել է Երևանի թիվ 59 դպրոցը, այնուհետև ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Ավարտելուց հետո ծառայության է անցել զորամասում։
Մասնակցել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմին։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից ակտիվ մասնակցել է 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին։
Հանդիսանալով ՊԲ 59703 զորամասի 2-րդ հրետանային գումարտակի ականանետային մարտկոցի հրամանատար՝ մայոր Արթուր Ալավերդյանը իր ստորաբաժանման հետ ոչնչացրել է հակառակորդի կենդանի ուժ և զրահատեխնիկա 200 հդկ-ի շրջանում, ինչպես նաև Նյուզգարի տանկային կրակային դիրքերում։ 120 մմ-անոց ականանետի համար տվել է ճշգրիտ նշանակետեր՝ խոցելով տասնյակ տեխնիկա։
2020 թվականի հոկտեմբերի 3-ի լուսադեմին, Նարինջ ՀԿ-ում, ընկնելով հակառակորդի ծուղակը, կարողացել է խելացի և կազմակերպված գործողություններով դուրս բերել անձնակազմին՝ փրկելով բազմաթիվ զինվորների կյանքեր։ Հետագայում նշանակվել է հրետանային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ և կարողացել է հմուտ ղեկավարությամբ խոչընդոտել հակառակորդի առաջխաղացմանը։
2020 թվականի հոկտեմբերի 22-ին Ֆիզուլիի շրջանում զոհվել է հակառակորդի դիպուկահարի կրակոցից։
Մայոր Արթուր Ալավերդյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։
Նա հիշվում է որպես քաջ, կազմակերպված, ուժեղ կամքի տեր և բարոյահոգեբանական կայուն զինվորական, ով վայելում էր հրամանատարության և ծառայակիցների սերն ու հարգանքը։
Այս մարզասրահը պարզապես սպորտային կառույց չէ․ այն հիշողության, շարունակության և նոր սերնդի ուժեղացման խորհրդանիշ է։
Լուսանկարները ու տեսանյութը` Եղիշե Պետրոսյանի