Միլանում տրամվայը դուրս է եկել ռելսերից. մեկ մարդ զոհվել է, 39-ը՝ վիրավորվել
Առնվազն մեկ մարդ է զոհվել է, 39-ը՝ վիրավորվել Միլանում տրամվայի ռելսերից դուրս գալուց հետո: Վիրավորներից մի քանիսը ծանր վիճակում են, հաղորդում է BBC-ն։
Գերբեռնված տրամվայն ընթանում էր Վիատորիո Վենետո մայրուղով, երբ, ըստ երևույթին, բախվել է շենքին։
Ենթադրվում է, որ պատահական անցորդն ընկել է տրամվայի տակ և մահացել, իսկ վիրավորների մեծ մասն ուղևորներ են եղել։ Ուղևորները պատմել են, որ տրամվայի տակից ձայն են լսել, որից հետո այն կտրուկ շրջադարձ է կատարել, թափ հավաքել և բախվել շենքին։
Ռելսերից դուրս գալու պատճառը դեռևս պարզ չէ, թեև լրատվամիջոցների հաղորդագրություններից կարելի է ենթադրել, որ տրամվայը չափազանց կտրուկ շրջադարձ է կատարել։