211652_close_icon
views-count1170 դիտում article-date 10:57 06-06-2015

Ես, իհարկե, լավ եմ վերաբերվում այդ թերթին, բայց ոչ այնքան լավ, որ նպաստեմ դրա PR-ին. Առավոտ

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. «Տարիներ առաջ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը Անատոլի Չուբայսի մասին տեղեկատվություն էր տարածել, որն այդ պաշտոնյայի կարծիքով՝ չէր համապատասխանում իրականությանը: Երբ Չուբայսին հարցրին՝ ինչո՞ւ նա դատի չի տալիս, վերջինս պատասխանեց. «Ես, իհարկե, լավ եմ վերաբերվում այդ թերթին, բայց ոչ այնքան լավ, որ նպաստեմ դրա PR-ին»: Առաջ տեղեկատվական դաշտում և, մասնավորապես, համացանցում առանձնապես փորձ չունենալով՝ ես փորձում էի արձագանքել իմ մասին ագրեսիվ տոնայնությամբ գրողներին՝ չնայած, բնականաբար, երբևէ մտքովս չի անցել որևէ մեկին դատի տալ: Հիմա ես գրեթե ամեն օր հանդիպում եմ հետևյալ մեկնաբանությունների. «Դու դրանից ոչինչ չես հասկանում», «որտեղի՞ց ես վերցրել», «սկզբից մտածի, հետո գրի» [ոչ թե՛ «ես այս հարցի մասին այսպես եմ մտածում», ինչպես որ պետք է լինի]: Արձագանքել այդ մակարդակի «փաստարկներին» նշանակում է դրանց կարևորություն տալ: Ճիշտը՝ մեկ կամ ավելի լավ է՝ կես տող կարդալուց հետո ժպտալ և մոռանալն է: Նույնը լրատվամիջոցի կամ համացանցային «կրիչի» անձնական հարձակման դեպքում խորհուրդ կտամ անել ոստիկաններին և մնացած բոլոր քաղաքացիներին՝ լեզվակռիվ կամ դատական քաշքշուկ սարքելու փոխարեն»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր