211652_close_icon

Ներգաղթային վիզայի բոլոր դիմորդները, սկսած 16 տարեկանից, պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք. ԱՄՆ դեսպանատուն

views-count334 դիտում article-date 22:00 20-02-2026
 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը իրազեկում է ներգաղթային վիզայի դիմորդներին.

«16 տարին լրացած ներգաղթային վիզայի բոլոր դիմորդները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք, որը պետք է տրված լինի վերջին 24 ամիսների ընթացքում և ներառի դիմորդի ներկա և նախկինում ունեցած բոլոր անուններն ու ազգանունները։

Դատվածություն չունենալու մասին տեղեկանք պետք է ներկայացնել ներկայիս բնակության երկրից (6 ամիս և ավելի բնակության դեպքում), ծննդավայր երկրից (6 ամիս և ավելի բնակության դեպքում), բոլոր այն երկրներից, որտեղ բնակվել եք 12 ամիս և ավելի՝ 16 տարին լրանալուց հետո»։

Նմանատիպ նյութեր