211652_close_icon

Կարճատև անձրև, ջերմաստիճանի նվազում. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

views-count508 դիտում article-date 14:26 20-02-2026
Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի երեկոյան, 23-ի գիշերը, 24-25-ին սպասվում է կարճատև անձրև։

 Հանրապետության տարածքում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 22-ին կեսօրից հետո, 23-25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի ցերեկը կնվազի ևս 3-5 աստիճանով, 21-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Նմանատիպ նյութեր