211652_close_icon

Գագիկ Ծառուկյանի կամ Սամվել Կարապետյանի հետ համագործակցելը կարող է ընտրություններից հետո լինել. Ավետիք Չալաբյան

views-count574 դիտում article-date 15:01 18-02-2026
Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հետ համագործակցությունը, կարծում եմ, որ պետք է տեղի ունենա ընտրություններից հետո: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին «Հայաքվե»-ի ասուլիս-շնորհանդեսի ժամանակ ասել է «Հայաքվե» քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:

Անդրադառնալով բացառություններին՝ Չալաբյանը նշել է, որ բացառում են գործող վարչախմբի, նրա արբանյակների, և նախորդ իշխանությունները ներկայացնող քաղաքական ուժերի հետ դաշինքները:

«Կբացառենք գործող վարչախմբի՝ «Քաղաքացիական պայմանագրի» ավելի ռադիկալ տարբերակին, վերջինիս բացարձակ արբանյակ՝ «Հանրապետություն» կուսակցության հետ դաշինքները: Ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության առումով կարող եմ ասել, որ վերջիններս պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ, չի կարելի ընտրությունների գնալ 25 տարբեր կուսակցություններով, եթե մենք համոզված չլինենք, որ ընտրություններում հաղթելու ենք, ավելի լավ է ընտրություններից դուրս գանք ու մեր ձայները փոխանցենք այլ քաղաքական ուժի, քան թույլ տանք, որ վարչակարգը մեր ձայների հաշվին վերարտադրվի:

Իրական համագործակցության պահը գալիս է այն ժամանակ, երբ հասկանում ես, թե ժողովուրդը որ ուժին ինչ մանդատ է տվել և ինչպիսի ընդհանուր քաղաքական ուժի շուրջ կարող ես համաձայնվել: Գերակշիռ է այն ուժի կարծիքն ու մոտեցումը, որը 20 տոկոս ձայն է ստացել, ուստի, բոլոր հարցերի պատասխանները կարող ենք ստանալ ընտրություններից հետո»,- նշել է նա: 

Նմանատիպ նյութեր