211652_close_icon

Կարգավորող մարմին. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի դեմ կարող են նաև արմատական ​​քայլեր ձեռնարկվել

views-count997 դիտում article-date 16:50 16-02-2026
Եթե ապագայում «Վեոլիա Ջուր» ընկերությունում նույնպես ստեղծվի օրհասական իրավիճակ, և համակարգի վրա վտանգ կախվի, մենք կդիմենք արմատական քայլերի։ Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

Նա պարզաբանել է, որ հասկանում է ջրամատակարարման ընդհատումների խնդիրը, սակայն, իր գնահատմամբ, դա այն հարցը չէ, որը կարելի է լուծել կառավարչի փոփոխությամբ կամ ակնթարթային որոշումների ընդունմամբ։ Մեսրոպյանը վստահեցրել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելը ինքնանպատակ չի եղել։ ««Վեոլիա Ջուր» ընկերությանը մենք 2025 թվականին տուգանել ենք 10 մլն դրամով։ Ընդ որում, մենք կողմնակալ դիրքորոշում չունենք, և լիցենզիայից զրկելը ինքնանպատակ չէ», - հավելել է նա։

Նրա խոսքով՝ «Վեոլիա Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների խնդիրները խիստ տարբերվում են միմյանցից։ ««Վեոլիա Ջուր» ընկերությունում առկա խնդիրների լուծման հարցում մեծ դեր ունի նաև պետությունը, որը երկար տարիներ տարբեր պատճառներով չի լուծել այդ խնդիրը։ Ի տարբերություն «Վեոլիա Ջրի»՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» պարագայում ներդրումները պետք է իրականացներ սեփականատերը։ «Վեոլիա Ջրի» դեպքում ներդրումների հիմնական պարտավորությունները վերապահված են պետությանը», - եզրափակել է պաշտոնյան:

Նմանատիպ նյութեր