Էստոնիան Երևանում դեսպանություն կբացի
Վրաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարը կտեղափոխվի Երևան․ Վրաստանում դեսպանի նրա պարտականությունները կդադարեցվեն։ Այս մասին հայտնել են Էստոնիայի Արտաքին գործերի նախարարությունից:
՛՛Էստոնիան մարտին Երևանում դեսպանություն կբացի, Մարդիսալու-Կահարը կլինի Էստոնիայի առաջին դեսպանը Երևանում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։
Իր հերթին Էստոնիայի հանրային հեռարձակողը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է դեսպանին տեղափոխել Հայաստանի մայրաքաղաք Երևան և նրա աշխատանքը դադարեցնել Վրաստանում։
Փոփոխությունը պայմանավորված է Վրաստանի կառավարության հետ Էստոնիայի հարաբերությունների սառեցմամբ և հակառակը՝ Հայաստանի հետ շփումների ակտիվացմամբ, հայտնում է aliq.ge-ն: