211652_close_icon

Չեֆերին․ ՈՒԵՖԱ-ի դիրքորոշումը Ռուսաստանի հարցում չի փոխվել

views-count322 դիտում article-date 23:00 12-02-2026
ՈՒԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հրաժարվել է մեկնաբանել ՖԻՖԱ նախագահ Ջանի Ինֆանտինոյի հայտարարությունը, թե պետք է քննարկել Ռուսաստանի հավաքականների վերադարձը պաշտոնական մրցաշարեր։

«ՈՒԵՖԱ-ի դիրքորոշումը չի փոխվել, բայց մենք հետեւում ենք իրադրությանը։ Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում։ Ես չեմ կարող մեկնաբանել ՖԻՖԱ նախագահի կամ որեւէ պետության կառավարության դիրքորոշումը»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է «РИА Новости Спорт»-ը։

ՈՒԵՖԱ-ն եւ ՖԻՖԱ-ն Ռուսաստանի հավաքականներին եւ ակումբներին զրկել է միջազգային պաշտոնական մրցումների հնարավորությունից 2022թ․ փետրվարին Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի սկսած պատերազմական գործողություններից հետո։

Նմանատիպ նյութեր