8 հրամանատարաշտաբային և հատուկ զորավարժություններ են նախատեսվում 2026-ին․ ՀԱՊԿ
ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնում կայացել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի ճեպազրույցը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների համատեղ նախապատրաստման արդյունքները 2025 թվականին և 2026 թվականի խնդիրները թեմայով:
2025 թվականի համատեղ վերապատրաստման ծրագիրն ամբողջությամբ կատարված է։
Անցկացվել է 61 միջոցառում: 2026 թվականի հաստատված պլանի համաձայն՝ նախատեսվում է անցկացնել 60 միջոցառում, այդ թվում՝ 8 հրամանատարաշտաբային (համատեղ) և հատուկ զորավարժություն:
Վարժանքին նախատեսվում է որպես դիտորդ մասնակցել Հակաահաբեկչական կենտրոնի, ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության և ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարության ներկայացուցիչները: Այս զորավարժությունները կրելու են մասշտաբային բնույթ՝ ցուցադրելով հատուկ ռազմական գործողության ընթացքում իրենց արդյունավետությունն ապացուցած ժամանակակից և հեռանկարային ռուսական ռազմական տեխնիկայի հնարավորությունները, այդ թվում ՝ անօդաչու և ռոբոտացված համակարգերի։