Երևանում Վենսի ինքնաթիռի վայրէջքի ժամանակ թեքահարթակի մոտ հայկական գորգը ապշեցրել է բրիտանական The Guardian-ի լրագրողին
Երևանի օդանավակայանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ինքնաթիռի վայրէջքի ժամանակ նրա թեքահարթակի առջև հայկական գորգ է փռվել: Դեկորատիվ իրն ապշեցրել է բրիտանական The Guardian թերթի լրագրող Յակուբ Կրուպային, փոխանցում է gazeta.ru-ն։
«Առանձին նշեմ. կարող եք ուշադրություն դարձնել այս ցնցող գորգին, որը փռել էին ԱՄՆ փոխնախագահի համար Երևանի օդանավակայան ժամանելուն պես։ Ցավոք, ես չգիտեմ դրա ամբողջ պատմությունը (խնդրում եմ կիսվեք, եթե գիտեք), բայց... պարզապես նայեք այս գեղեցկությանը»,-գրել է լրագրողը։