Տերյանին նվիրված 2 գրքեր են պատրաստվել, մեկը լույս է տեսել Մոսկվայում, 2-րդը կհրատարակվի առաջիկայում. Գևորգ Էմին-Տերյան
Վահան Տերյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ բանաստեղծի ծոռը՝ Գևորգ Էմին-Տերյանը՝ անդրադառնալով ինչպես Տերյանի ժառանգությանը, այնպես էլ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված կարևոր ծրագրերին ու նոր հրապարակումներին։
Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար և նշեց, որ Տերյանին նվիրված երկու կարևոր գրքեր են պատրաստվել, որոնցից մեկը արդեն լույս է տեսել Մոսկվայում և սահմանափակ օրինակներով հասանելի է նաև Երևանում, իսկ երկրորդը կհրատարակվի առաջիկա շաբաթներին։
Տերյանի ծոռան խոսքով՝ գրքերից մեկը ներկայացնում է նոր բացահայտումներ՝ կապված Տերյանի և Հովհաննես Թումանյանի առնչությունների հետ։ Այն կազմել է Սուսաննա Հովհաննիսյանը՝ հիմնվելով արխիվային նյութերի վրա։ Մյուս գիրքը, ըստ նրա, նույնպես պարունակում է արժեքավոր և մինչ այժմ անհայտ տեղեկություններ Տերյանի կյանքի և գործունեության մասին։
«Այս երկու գրքերն իսկապես սենսացիոն բացահայտումներ են Տերյանի մասին, և երբ ինձ առաջարկվեց խոսել Տերյանի մասին, ես ասացի, որ ավելի ճիշտ է խոսքը զիջել այն մարդկանց, որոնք իրական հետազոտական բացահայտումներ են արել»,– նշել է նա։ Գևորգ Էմին-Տերյանն ամփոփել է նաև Տերյանի 140-ամյակին նվիրված անցած տարին՝ այն անվանելով բացառիկ։
Նրա խոսքով՝ հոբելյանական միջոցառումները ծավալով և արդյունքներով գերազանցել են անգամ 125-ամյակի միջոցառումները։ Նա առանձնահատուկ կարևորել է Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնումը՝ նշելով, որ շենքը գտնվում էր քայքայված վիճակում և կանգնած էր կորստի եզրին։ «Երբ ծրագրի մասին առաջին անգամ խոսվեց, դժվար էր հավատալ, որ հնարավոր կլինի իրականացնել այդպիսի ծավալի աշխատանք։ Բայց իրականացվեց մեծ և համակարգված գործ։ Փառք ու պատիվ նախաձեռնողներին և ամբողջ թիմին։ Այսօր արդեն շատերը այցելում են տուն-թանգարան՝ շփվելու Տերյանի պոեզիայի և աշխարհընկալման հետ»,– ասել է նա՝ առանձնացնելով ծրագրի իրականացման մեջ ներդրում ունեցած պատասխանատուներին։
Տերյանի ծոռը կարևոր ձեռքբերում է համարել նաև Մակինցյանի նամակների ժողովածուի հրատարակությունը՝ այն բնորոշելով որպես լայնածավալ հետազոտական արժեք ունեցող աշխատանք, որը լույս է սփռում բազմաթիվ հարցերի վրա։ Նա նշել է, որ անցած տարվա ընթացքում առաջին անգամ կազմակերպվել է նաև Տերյանին նվիրված գիտաժողով, որի ընթացքում հնչել են տարբեր գիտակարգերին առնչվող զեկույցներ՝ փիլիսոփայությունից և լեզվաբանությունից մինչև հոգեբանություն։ Ուսումնասիրություններ են իրականացվում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, այդ թվում՝ Փարիզում։
Միաժամանակ Գևորգ Էմին-Տերյանը արձանագրել է, որ մինչ օրս Տերյանի ստեղծագործությունների ակադեմիական հրատարակություն և ամբողջական գիտական կենսագրություն դեռևս չկան։ «Եթե որևէ մեկը ցանկանում է ամբողջական պատկերացում կազմել Տերյանի կյանքի և գործունեության մասին, առկա հիմնական գիրքը 1985 թվականի հրատարակությունն է, որը, ցավոք, բազմաթիվ սխալներ ունի։ Հույս ունենք, որ շուտով կունենանք և՛ գիտական կենսագրություն, և՛ երկերի ակադեմիական հրատարակություն»,– ընդգծել է նա։