7407 դիտում
20:30 28-08-2020
Առնվազն ազնիվ չէ, որ Գևորգ Մուրադյանն ասում է՝ նախկիններն են ջուր պղտորում. նա եղել է ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու և իր դեմ մեղադրանքներում նախկիններին մեղադրելը զավեշտալի է. Գևորգ Էմին-Տերյան․ Tert.am
ԵՊՀ հոգաբարձուների նիստում առաջացած խնդիրներում կա իրավական կողմ, նախ այն, որ Գևորգ Մուրադյանը խորհրդի նախագահ դարձավ 18 ձայնով, որից 16-ը Կառավարության և ԿԳՄՍ նախարարության կողմից էր, իսկ համալսարանի 16 ձայնից 2-ը ստացավ, ինչը լեգիտիմության շատ լուրջ խնդիր է ստեղծում նրա համար, որովհետև ստացվում է, որ համալսարանը չի վստահում նրան: Այս մասին այսօր [url=https://www.tert.am/am/news/2020/08/28/Emin-teryan/3381968]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը՝ խոսելով ԵՊՀ հոգաբարձուների նիստի և այնտեղ տեղ գտած բազում խնդիրների մասին:
Դիտարկմաբը, թե «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Գևորգ Մուրադյանը չի ընդունում իր հասցեին ուղղված մեղադրանքները և որակում է, որ այս ամենը նախկին իշխանությունների կողմից է, Էմին-Տերյանն արձագանքեց.
«Շատ եմ ցավում, որ նախկիններին մեղադրելու քաղաքականությունը շարունակվում է, հատկապես Գևորգ Մուրադյանի դեպքում դա շատ զավեշտալի է, որովհետև նա եղել է Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի խորհրդականը, ՀՀԿ ցուցակով առաջադրվել է, որպես պատգամավորի թեկնածու և իր շուրթերից լսել, թե նախկիններն են ջուր պղտորում, առնվազն ազնիվ չէ»,- ասաց նա:
Գևորգ Էմին-Տերյանը նշեց, որ խորհրդի նիստի ժամանակ տեսակետեր հնչեցին, որ Մուրադյանն ինչ-որ խոստումներ չի կատարել, սակայն նա այլ կերպ է հարցը ձևակերպում՝ Գևորգ Մուրադյանը ոչ մի խոստում չի կատարել և նույնիսկ այն, որ նա պետք է տեխնիկական աշխատանք կատարեր, խորհրդի նիստերը կատարեր, Էմին-Տերյանի խոսքով՝ կրկին պատշաճ չեն իրականացվել:
Նա օրինակ բերեց այն, որ գործող իշխանություն խոստացել էր, որ ԵՊՀ դռները այլևս չեն փակվելու ոչ մեկի առաջ, սակայն դա խախտվեց հենց ընտրության օրը՝ պատճառաբանությամբ, թե պարետի որոշում կա, որի արդյունքում լրագրողների մուտքը ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենք արգելվել էր: Ըստ նրա՝ պարետի որոշումներում սրան առնչվող որևէ կետ չի եղել: «Կարելի է ձևակերպել, որ մենք ականատես ենք լինում համալսարանի ամենաամոթալի էջերից մեկի բացմանը»:
Դիտարկմանը, թե նաև ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը պարբերաբար ձգձգվում է, որի համար Մուրադյանը պատճառաբանել էր, որ կազմակերպչական բնույթ է կրելու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության ժամանակահատվածը, սակայն մեկ տարուց ավելի է՝ այս խնդիրը առկա է, ԵՊՀ խոսնակն արձագանքեց.
«Գևորգ Մուրադյանն առաջին նիստի ժամանակ խոստացավ, որ ամեն ամիս խորհրդի նիստեր են լինելու, ձեռքը պահելու է զարկերակի վրա և անդրադառնալու է համալսարանի խնդիրներին, սակայն մենք սա չտեսանք, և ցավոք, տեսանք ավելի լուրջ խնդիրներ, օրինակ՝ մամուլում հրապարակումներ եղան կոռուպցիոն երևույթների մասին, որտեղ շոշափվում է նաև Գևորգ Մուրադյանի անունը, սակայն նա հարկ չհամարեց դրանց անդրադառնալ, շարունակեց ջայլամի քաղաքականությունը»,- շեշտեց Էմին-Տերյանը և հավելեց, որ Գևորգ Մուրադյանը նույնիսկ չի մեկնաբանում, թե ինչու ռեկտորի ընտրությունները չեն անցկացվել:
Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/08/28/Emin-teryan/3381968]սկզբնաղբյուր[/url] կայքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»