4484 դիտում
16:02 20-11-2020
45-օրյա այս պատերազմում ես տեսա այն, ինչը չէի պատկերացնում. Սենոր Հասրաթյան
45-օրյա այս պատերազմում ես տեսա այն, ինչը չէի պատկերացնում:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եվ դա ոչ թե նրա համար, որ անզոր էի գիտակցել դրա ծավալները, այլ հատկապես նրա համար, որ գիտակցելով՝ չէի պատկերացնում... Չէի պատկերացնում երկու պատերազմների փորձառությամբ թրծված Սաշկոյի մահն՝ առանց կրակոցի, չէի պատկերացնում, որ կարելի է տարածքներ տալով հերոսանալ, չէի պատկերացնում, որ Հայրենիքի համար ինչ-որ բան անելու ցանկություն ունեցողին կարելի էր արգելել անել այն, ինչ-որ նա կարող էր անել...
Եվ, վերջապես, չէի պատկերացնում որ կարելի է ունենալ իշխանություն, ով չունենալով պատերազմական իրավիճակին տիրապետելու տարրական ընդունակություն, կշարունակի իր ձեռքում պահել երկիրը դեպի աղետ տանող կառավարման ղեկը...
Եվ այս ամենից հետո՝ տարիներ անց հայրենական պատմագրությունը կարձանագրի՝ «...պարտվեցինք, որովհետև առկա էր անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակ...»:
Նմանատիպ նյութեր
3327 դիտում
21:32 20-05-2021
«Սրանց ուղեղից, իրոք, հանել են ամեն ազգայինը և թողել այն, ինչը մեր դեմ է…»․ Սենոր Հասրաթյան
1813 դիտում
13:00 22-04-2021
Չէի ուզում ասել, բայց ստիպված եմ ասել. Սենոր Հասրաթյան
Այս բաժնից
469 դիտում
09:21 23-01-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
901 դիտում
23:07 22-01-2025
Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին