Քաոս է ստեղծվել, հիվանդանոցները չեն հասկանում՝ ինչպես կատարել բժիշկների աշխատավարձի հաշվարկը․ Անուշ Պողոսյան․ Aysor.am
Առողջապահության նախարարությունն անդրադարձել է բժիշկների աշխատավարձի կրճատման մասին տեղեկություններին՝ հրապարակելով հետևյալ տեքստը․
«Լուրը, թե Առողջապահության նախարարությունը բժիշկների աշխատավարձը կրճատող սկանդալային նախագիծ է շրջանառում, չի համապատասխանում իրականությանը: Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման շրջանակում սահմանվել է փոխհատուցման նվազագույն չափաքանակ: Փոխահատուցվող գներով չի սահմանվում աշխատավարձի չափը: Բժշկական կազմակերպությունն ինքնուրույն է որոշում յուրաքանչյուր բժշկի աշխատավարձի չափը. այն պետք է ավելի ցածր չլինի, քան Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված չափաբաժինը»։
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը հրապարակել է հաշվարկ, որտեղ երևում է, թե մոտավորապես որքան է նվազելու տարբեր մասնագիտացում ունեցող բժիշկների աշխատավարձերը, թվերը, սակայն, դեռևս հստակ չեն։
Aysor.am-ի հետ զրույցում Անուշ Պողոսյանը նշել է, որ բժիշկները լրջորեն մտահոգված են, իսկ Առողջապահության նախարարության հրապարակած հերքումը ձևական էր․ առաջին պարբերությամբ՝ հերքում, երկրորդով՝ փաստացի հաստատում։
«Իշխանական տերմինաբանությամբ ասած՝ խնդիրը պարզապես «գցել են» գլխավոր բժիշկների գրպանը։ Այսինքն՝ նախարարությունն ասաց, որ ամեն ինչ թողնում է հիվանդանոցների տնօրենների հայեցողությանը։ Իրականում սա լուրջ խնդիր է, եթե այս մոտեցումը դառնա նորմատիվ և պարտադիր կատարման ենթակա, դրա հետևանքով բժիշկները կունենան թե՛ ֆինանսավորման խնդիր, թե՛ աշխատավարձերի նվազում, իսկ արդյունքում՝ լուրջ դժվարություններ բժշկական թիմերը պահելու հարցում։ Կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտել հունվարի 1-ից, սակայն մինչ օրս Առողջապահության նախարարությունը հիվանդանոցներին չի տրամադրել որևէ հաստատված, կողմնորոշող փաստաթուղթ, որով հնարավոր կլինի հաշվարկել բժիշկների, միջին բուժանձնակազմի և մյուս աշխատակիցների աշխատավարձերը։ Հաշվարկների մեխանիզմը անհասկանալի է։ Արդյունքում ստեղծվել է քաոսային վիճակ, իսկ այսօր ուղարկվել է շրջաբերական, որով պարտադրում են մինչև ամսի 8-ը ուղարկել լրացված պայմանագրերը՝ այն դեպքում, երբ բժիշկներն ու հիվանդանոցները դեռ չեն հասկանում՝ ինչպես պետք է կատարվեն այդ հաշվարկները»,-ասել է փորձագետը։
Անուշ Պողոսյանի խոսքով՝ ամեն ինչ այնքան խառն է, որ չափազանց բարդ է կանխատեսել՝ մոտավորապես քանի տոկոսով է նվազելու բժշկի աշխատավարձը.
«Օրինակ՝ մանկական ուրոլոգիայի գները զգալիորեն բարձրացվել են, ինչը լավ է, և մանկական ուրոլոգները կստանան համեմատաբար նորմալ վարձատրություն։ Իսկ մեծահասակների ուրոլոգիայի գները թողնվել են նույն մակարդակում՝ այն դեպքում, երբ պետական պատվերի այդ սակագները նույնիսկ ինքնարժեքը չեն ծածկում։ Սա խնդիր է ստեղծում թե՛ մեծահասակների ուրոլոգների, թե՛ այդ ծառայությունները մատուցող հիվանդանոցների համար։ Հաշվի չի առնվել, որ մեծահասակների ուրոլոգիան ավելի ծախսատար է քրոնիկ հիվանդների պատճառով, և հիվանդանոցները ավելի մեծ ծախսեր են ունենում, քան մանկական ուրոլոգիայի դեպքում։ Ստացվել է անհասկանալի և անտրամաբանական գնագոյացում։
Այս գնագոյացման պայմաններում հնարավոր չէ կանխատեսել՝ տարբեր բուժհաստատություններում վճարումները ինչպես են իրականացվելու։ Իսկ այն փաստը, որ անեսթեզիոլոգներին վիրահատությունից տրամադրվելու է ընդամենը 3-5 տոկոս, ցուցիչ է, որ համակարգի հեղինակները չեն պատկերացնում, թե անեսթեզիոլոգիան որքան պատասխանատու և սթրեսային մասնագիտություն է բժշկագիտության մեջ»։
Անուշ Պողոսյանը հավելել է, որ Առողջապահության նախարարության կողմից ստեղծված հարթակում բժիշկները բաց ու կոշտ քննադատություն են հնչեցնում, բարձրաձայնում են իրենց բողոքներն ու դժգոհությունները իրականացվող «բարեփոխումների» վերաբերյալ, սակայն նախարարության կողմից լիարժեք, բովանդակային պատասխան գրեթե չի տրվում։