211652_close_icon

Ժամը 11:20-ին դեռ Նիկոլ Փաշինյանը չի հասել Մարտունի, բայց Մարտունիում առավոտյան 7-ից կյանքը կանգնած է. Անուշ Պողոսյան

views-count4156 դիտում article-date 12:17 13-07-2025
«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առավոտյան 7.30~ին արթնանում եմ աղմուկից։ Առանձնատանս դիմաց մեկ տասնյակից ավել ոստիկանական մեքենաներ են կայանել և պարեկային ծառայության ղեկավարը աշխատակիցներին տալիս է հանձնարարականներ։ Ի դեպ, փողոցը տարօրինակ մաքուր է, լվացված ու խնամված (վերջին 2 տարներին նման բան չեմ տեսել)։

8.00 պարենային ծառայողները 5 րոպեն մեկ տալիս են իմ մեքենայի համարները և հորդորում իմ բակից հանել( չեմ հանում)։

9.00 Զանգում են, խնդրում, ասում են վարչապետն է անցնելու, բակերում մեքենաներ չպետք է լինեն…

9.40 դուրս եմ գալիս բակ, մի ոստիկան ջերմ բարևում է, ես էլ նույնը։

Ասում է , «բժշկուհի ճանաչեցիք, Վարդենիսից եմ», հասկանում եմ որ ծսռայություն են իրականացնում նաև Վարդենիսի ոստիկանները…

11.20 դեռ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ը չի հասել Մարտունի, բայց Մարտունիում կյանքը կանգնած է` անվտանգության նկատառումներով)))

Հ. Գ. ՀԻՇԵՑԻ ՀԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԵԾԱՆԻՎՈՎ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ»
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր